ՎԵՐՏԵԲՐՈԼՈԳԻԱՅԻ և ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻՈՆ ԿԱԲԻՆԵՏ
Սիրտ-անոթային և ողնաշարի հետ կապված խնդիրների դեպքում հաճախ նույն նախանշաներն են լինում: Հիվանդը ունենում է նևրոտիկ բնույթի կամ սրտի շրջանում ողնաշարի նյարդաթելով ցավեր, ինչից ենթադրում է, որ խնդիրը սրտի մեջ է: Շատ են դեպքերը, որ հետազոտվելուց հետո պացիենտը պարզում է, որ խնդիրն իրականում ողնաշարի հետ է կապված: Հաշվի առնելով երկու կարևոր օրգանների փոխկապակցությունը՝ «Քանկոր» բժշական կենտրոնն իրականացնում է.
Բժշկական կենտրոնում գործում են ռեֆլեքսոթերապիայի, կինեզոթերապիայի և բուժական մերսման, ինչպես նաև մանուալ թերապիայի կաբինետներ: Մերսումներն իրականացվում են մեռյալ ծովի աղերի և ցեխերի միջոցով:
Վերտեբրոլոգիայի և ռեաբիլիտացիոն կաբինետում կիրառվում է բժշկության ամենակարևոր ձեռքբերումները՝ ուղղված ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանը։ Մասնավորապես, վերջին սերնդի DRX9000 տեխնոլոգիանյի միջոցով վակումային էֆֆեկտի հաշվին կատարվում է ճողվածքների փոքրացում և նյարդաթելիի ազատում ճողվածքի սեղմումից: Դա միակ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ողնաշարային ճողվածքները բուժել ոչ վիրահատական եղանակով: Այն ազդում է կոնկրետ տեղային հատվածի վրա, ձգման ուժը և անկյունները վերահսկվում են համակարգիչների միջոցով՝ բանիմաց մասնագետների անմիջական մասնակցությամբ:
Եթե վիրահատությունից հետո առաջանում են խնդիրներ՝ հիվանդների աշխատունակության հետ կապված, ապա ճողվածքների բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից:
Արդյունավետություն, ճշգրտություն, անվտանգություն. ոչ վիրահատական այս մեթոդը ազատում է հետվիրահատական բարդություններից, ապահովում է արագ ապաքինում:
Միջազգայնորեն հաստատված է, որ այս մեթոդի կիրառումը 86-90 % դեպքերում ապահովում է լիարժեք բուժում:
Իսկ ռեֆլեքսոթերապիայի կաբինետում գործում է ասեղնաբուժության և ֆիզիոթերապիայի կոմպլեքս սարքավորում: Այն հնարավորություն է տալիս ներթափանցել այն հատվածները, որոնք հասանելի չեն նույնիսկ ասեղների համար: Այս բուժման հիանալի տարբերակ է հատկապես սկոլիոզների պարագայում: Այն թույլ է տալիս ուղեղին փոխանցել մկանի տոնուսի թուլացման և ողնաշարի դիրքի վերականգման իմպուլսներ: Սարքի միջոցով արդյունավետությունը գրանցվում է շատ արագ՝ ընդամենը 15- 20 օրվա ընթացքում: Բացառիկ մեթոդ, որը մշակել են «Քանկոր»-ի ողնաշարաբանները: Բուժման ամենարարագ և արդյունավետ եղանակ, որ կիրառում են միայն այստեղ:
Այցելուներ
Կորոնարոգրաֆիա
Ստենտավորում
Վիրահատություն
«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:
Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից`
«ՔԱՆԿՈՐ» Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով:
Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)
Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33
© 2016 Qancor Designed and developed by YWEB