ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Անոթային վիրաբուժության բաժանմունքի ուղղություններն են.
Աշխարհում նկատվում է աթերոսկլերոզը հիվանդացության աճի միտում: Այն համարվում է մահացության ու անաշխատունակության հիմնական պատճառներից մեկը: Աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական թիրախ են դառնում արյունատար անոթները, ուստի աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտանոթային հիվանդություններինը: Հետևաբար դրանց վրա ներազդելով, կարելի է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը և խորացումը: «Քանկորի» բժշկական կենտրոնն օգնում է պայքարել չարիքային հիվանդությունների դեմ: Կլինիկան կատարում է դեղորայքային բուժում, վիրահատական միջամտություններ՝ հիպրիդային և ներանոթային եղանակով: Ի տարբերություն փակ վիրահատությունների՝ ներանոթայինը ուղեկցվում է առանց մեծ կտրվածքների և քիչ տրավմատիկ եղանակով: Վիրահատության այս տարբերակը կանխարգելում է ոտքերի կորուստը և ապահովում բնականոն գործունեություն: Առավելություններն են՝ քիչ տրավմատիկություն, տեղային անզգայացման կիրառում, կոսմետիկ բարձր արդյունավետություն, վաղ ապաքինում:
Աբողջ աշխարհում մեծ տարածում ունի նաև վարիկոզ հիվանդությունը, որի դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Գոյություն ունեն տարբեր եղանակներ, օրինակ՝ լազերային և բաց և էնդոսկոպիկ վիրահատություն, որոնք երբեմն համատեղվում են: «Քանկորի» բժշկական կենտրոնում հատկապես շեշտադրումը դրվում է լազերային միջամտությունների կատարման վրա: Իհարկե, վիրահատական այս միջամտության կիրառման հարցը որոշվում է խորհրդատվության ժամանակ։ Վիրահատության այս ժամանակակից մեթոդն ավելի արդյունավետ է, քիչ տրավմատիկ է և էսթետիկ առումով բարենպաստ: Լազերային վիրահատության ժամանակ կտրվածքներ չեն արվում, ոչ միայն պահպանվում, այլև վերականգնվում է ոտքերի գեղեցիկ տեսքը:
Ուղեղի, սրտի, ոտքերի և մի շարք այլ օրգանների անխափան աշխատանքի համար հարկավոր է առողջ պահել անոթային համակարգը, որի միջոցով օրգանները սնուցվում են արունով: Խուսափելով անոթային հիվանդությունների առաջացումից, կխուսափեք նաև մի շարք այլ հիվանդություններից:
Այցելուներ
Կորոնարոգրաֆիա
Ստենտավորում
Վիրահատություն
«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:
Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից`
«ՔԱՆԿՈՐ» Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով:
Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)
Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33
© 2016 Qancor Designed and developed by YWEB