ՊԱՎԵԼ ՎԱԼԵՐԻԿԻ ՄԱՏԻՆՅԱՆ

Սրտաբանական բաժանմունքի վարիչ, ինվազիվ սրտաբան

Կոնտակտային տվյալներ(93) 84 81 86

Աշխատանքային կենսագրություն

2004-2009 թթ. աշխատել է 2-րդ կլինիկական հիվանդանոցում՝ որպես ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժակ,

2009-2011 թթ. «Շտապ բուժօգնություն»  ՓԲԸ՝ 4-րդ ենթակայան, սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ՝ կարդիոռեանիմատոլոգ,

2012-2013 թթ. աշխատել է «ՔԱՆԿՈՐ» բժշկական կենտրոնում՝ ինվազիվ սրտաբան

2013-2015 թթ.՝ ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի  կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ ՊԲ գլխավոր սրտաբան,

2015-2016 թթ. ԼՂՀ  ՀԲԿ անգիոգրաֆիկ բաժանմունք, ինվազիվ սրտաբան,

2016 թվականից աշխատում է «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային ԲԿ-ում: Հանդիսանում է սրտաբանական բաժանմունքի բաժնի վարիչ, ինվազիվ սրտաբան:

Կրթություն

1993-2003թթ. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոց,

2003-2009 թթ.  ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ,

2009-2012 թթ  Կլինիկական օրդինատուրա միջամտական  սրտաբանություն մասնագիտությամբ, նախկին «Զեյթունի Սիրտ-Անոթ»՝ ներկայիս «Քանկոր» ԲԿ

Բժշկական պրակտիկա

Կորոնար անգիոգրաֆիա, անգիոպլաստիկա (ստենտավորում, բալոն դիլատացիա)

Տրեդմիլ թեստ (ծանրաբեռնվածության թեսթ)

Հոլտեր մոնիթորինգ

Սթրես էխոսրտագրություն

Մասնակցություն գիտաժողովների

Սրտաբանների Եվրոպական միության (ESC) տարեկան կոնգրեսներ

Անդամակցություն մասնագիտական կազմակերպությունների, ասոցացիաների

Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա

Ընտանեկան կարգավիճակ, երեխաներ

Ամուսնացած է:

Բոլոր բաժանմունքները

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33

© 2016 Qancor Designed and developed by YWEB