«ՔԱՆԿՈՐ» Սիրտ-Անոթային Բժշկական Կենտրոնը հայտարարում է մրցույթ-ընդունելություն` ՖԵԼՈՇԻՓ ծրագրի սահմաններում՝ «Սրտաբանություն» մասնագիտությամբ:
Նորավարտ սրտաբանները, ովքեր ցանկություն ունեն մասնագիտական բարձր որակավորում ստանալ, ֆելոշիփ ծրագրի շրջանակներում, կարող են դիմել «ՔԱՆԿՈՐ» Սիրտ-Անոթային Բժշկական Կենտրոն՝ Երևան, Ֆանարջյան 55 հասցեով կամ զանգահարել (+374 10) 20 24 49 հեռախոսահամարով: Ֆելոշիփի ծրագրով ընտրված բժիշկները կունենան հնարավորություն աշխատանքի դիմաց գործարքային վարձատրությունների:
Անհրաժեշտ փաստաթղթեր.
Փաստաթղթերը ներկայացնել` Երևան, Ֆանարջյան 55 «ՔԱՆԿՈՐ» Սիրտ-Անոթային Բժշկական Կենտրոն կամ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեներին` info@qancor.com, staff@qancor.com:
Այցելուներ
Կորոնարոգրաֆիա
Ստենտավորում
Վիրահատություն
«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:
Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից`
«ՔԱՆԿՈՐ» Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով:
Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)
Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33
© 2016 Qancor Designed and developed by YWEB