"ՔԱՆԿՈՐ" բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի գլխավորությամբ հրավիրվել է էնդովասկուլյար ռադիոլոգների և ինտերվենցիոնալ սրտաբանների խմբի հավաք, որի արդյունքում որոշվել է հիմնել ինտերվենցիոնալ սրտաբանների և ներանոթային ռադիոլոգների ասոցիացիա: Ներկայացված կանոնադրության համաձայն 08.06.2012թ. ՀՀ Արդարադատության Նախարարության N03Ա262027 վկայականով ասոցիացիան գրանցվել է Պետական Ռեգիստրի կողմից "Ինրեվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա" հասարակական կազմակերպություն անվամբ:
2012թ. հուլիսի 7-ին "Քանկոր" բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ասոցիացիայի առաջին հիմնադիր ժողովը, որտեղ նախագահ Շ. Խաչատրյանն ասոցիացիայի անդամներին ներկայացրեց իրենց գործունեության նպատակը, ձևը, ծրագրերը և հետագա տարվող աշխատանքները:
Ասոցիացիայում ընդգրկված են Երևանի տարբեր հիվանդանոցների ինտերվենցիոնալ սրտաբաններ և ներանոթային ռադիոլոգներ: Ասոցիացիան ունի բժշկական խորհուրդ և երիտասարդ մասնագետների խումբ: Խորհուրդը կազմված է բոլոր հիվանդանոցների ներկայացուցիչ փորձառու մասնագետներից` ասոցիացիայի մասնագիտական հարցերով զբաղվելու նպատակով, իսկ երիտասարդ մասնագետների խումբը կազմված է տարբեր հիվանդանոցների երիտասարդ բժիշկներից, որոնց նախաձեռնությամբ 2 շաբաթը 1 անգամ կազմակերպվում է "ամսագրային ակումբ"` տարբեր հոդվածների, նորությունների, զեկույցների քննարկման համար: Խումբն ակտիվորեն մասնակցում է տարբեր կազմակերպչական աշխատանքներին: Խմբին կարող են անդամակցել բոլոր ցանկացողները:
Ասոցիացիան նոր կառույց է և այն նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների որակյալ բուժմանը և կազմակերպմանը:
Website: http://www.aicera.net
E-mail: info@aicera.net
Այցելուներ
Կորոնարոգրաֆիա
Ստենտավորում
Վիրահատություն
«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:
Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից`
«ՔԱՆԿՈՐ» Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով:
Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)
Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33
© 2016 Qancor Designed and developed by YWEB