Քանկոր. պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի

2012 թվականից Երեւանում գործում է «Քանկոր» բժշկական կենտրոնը, որտեղ կատավող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգևել: Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը.

 

«Քանկոր»   սրտաբանական բժշկական կենտրոնում առաջնորդվում են այս սկզբունքով: Անգամ բարդ դեպքերում, պացիենտները գիտեն, որ Քանկոր կենտրոնը այն մասնագիտացված բուժհաստատությունն է, որտեղ իրենք ոտքի կկանգնեն առավելագույնս սեղմ ժամկետներում՝ շնորհիվ իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների: 

 Փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով ու չեն խուսափում գործ ունենալ անգամ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները: 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություններ` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…


Հետվիրահատական կազդուրման, ապրելիության, կյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովին   համընկնում են եվրոպական լավագույն չափանիշներին:

«Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուժեղ ապրումների արդյունքում: Ինֆարկտի դեպքում անոթը հիմնականում փակվում է տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատեւ բուժում նշանակել, որը միայն երկարաձգում է անոթի փակվելու ժամանակը: Այսօր արդեն մենք կատարում ենք ստենտավորման միջամտություն, չենք թողնում փակվի` այսպիսով փրկելով հիվանդի կյանքը եւ մինիմումի հասցնելով բուժման ժամկետները»,- պատմում է կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը: Հեղինակավոր մասնագետ ՀՀ-ում միջամտային սրտաբանության հիմնադիրն է ու մի ողջ կյանքն է նվիրել մարդկանց կյանքեր փրկելու առաքելությանը: Քանկոր բժշկական կենտրոնը կառուցելիս հաշվի է առել ամեն մի մանրուք. «Հիվանդանոցը ոչ միայն գեղեցիկ արտաքին տեսք պետք է ունենա, այլեւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող միկրոստրուկտուրա, համատապասխանեցված լինի որակյալ բուժսպասարկման միջազգային ստանդարտներին, ճիշտ հաշվարկված լինի օդափոխող և տաքացնող, ազդանշանային  համակարգերի տեղադրման պարամետրերը, արդյունավետ ու ճիշտ կազմակերպված լինի դեպի վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք տանող մուտքերը, հիվանդասենյակների հարմարավետությունը, պացիենտների հարազատների համար նախատեսված սպասասրահները: Մենք ձգտել ենք անել առավելագույնս, որպեսզի պացիենտն իրեն մեզ մոտ առավելագույնս կոմֆորտ զգա ու առավել արագ կազդուրվի»,- նշում է բժիշկը:  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներից:

Շահեն Խաչատրյանը նաև վստահությամբ խոսում է իր թիմի պրոֆեսիոնալիզմի մասին, ընտրել է լավագույններին իր աշակերտներից ու կոլեգաներից, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու Հայաստան բերում առաջատար երկրների լավագույն փորձը: “Մեզ մոտ հավաքված են էնտուզիաստներ, ովքեր չափազանց սիրում են իրենց գործը ու անում առավելագույնը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդիր ունեցող հիվանդի օգնելու համար”,- նշում է նա: Կենտրոնը պատրաստ է նաև անհետաձգելի հիվանդների շուրջօրյա  ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը:


«Քանկոր» բժշկական կենտրոնում պոլիկլինիկական ծառայությունում այս պահին գրանցված են շուրջ 25.000 հիվանդ, ովքեր գտնվում են մշտական վերահսկողության տակ:

«Մեր  կենտրոնում գործում է, այսպես ասած, բուժման ամերիկյան մեթոդը: Մեզ մոտ հստակ տարանջատում, տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ չկան: Մեկ հիվանդի բուժման պատասխանատուն կոնկրետ մասնագետն է: Հիվանդը  ստանում է համակողմանի բուժում, հսկողության տակ է գտնվում մշտապես՝ ախտորոշումից միչեւ հետվիրահատական շրջան: Այսպիսով բժիշկը ավելի քան լավ է ճանաչում իր պացիենտին,  լավատեղյակ է նրա առողջական խնդիրներից եւ մշտական կապ է պահում պացիենտի հետ: Միեւնույն  ժամանակ մենք չափազանց շատ ենք կարեւորում թիմային մոտեցումը: Հիվանդի շուտ եւ լիարժեք  կազդուրվելը ամբողջ թիմի հոգսն է: Եթե գիշերը, օրինակ,  ծանր դեպք ենք ունենում,  վիրահատարանում, բացի հերթապահ բժիշկներից,  պացիենտի կողքին կանգնած է լինում բժշկական ողջ անձնակազմը»,- պատմում է Շահեն Խաչատրյանը՝ կոչ անելով մարդկանց՝ մշտապես հետևել իրենց առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից, որպեսզի սրտի վրա կատարվող բարդ միջամտություններին գործը չհասնի:

Բոլոր բաժանմունքները

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33

© 2016 Qancor Designed and developed by YWEB