ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆԱԼ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՆՈԹԱՅԻՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏ 2018

 

2018թ. դեկտեմբերի 17-ին «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային ԲԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի նիստ, որին մասնակցում էին որոլտի բոլոր առաջատար մասնագետները:

Նիստի մասնակիցները նախ ողջունեցին հեղափոխությունը և հույս հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականը կլինի վերելքի տարի: Խոսվեց նաև ոլորտում առկա խնդիրների և ազգաբնակչությանը որոկյալ բուժսպասարկում ապահովելու հնարավորությունների մասին :

Որոշում կայացվեց ասոցիացիայի անունից դիմել նոր կառավարությանը՝ առկա խնդիրների հնարավոր լուծման համար, մասնավորապես՝ ոլորտի աշխատակիցների մասնագիտության պետական գրանցման և դրանից հետևող փոփոխությունների իրականացման, ոլորտի աշխատողների թոշակային տարիքի ֆիքսման անհրաժեշտության, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գների ավելի ճկուն և ճիշտ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ժողովականները հույս հայտնեցին, որ նոր կառավարությունը ժամանակ կգտնի հանդիպելու ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ վերոհիշյալ հարցերը քննարկելու համար:

 

Բոլոր բաժանմունքները

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասցե՝ Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33

© 2016 Qancor Designed and developed by YWEB